ԱՄՆ-ն չպետք է կասեցնի Ադրբեջանին ռազմական օգնության արգելքը, բոլոր հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն          Անհրաժեշտ է Իլհամ Ալիևին ստիպել ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին և դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից       Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի    

29 փետ 2024 09:07

Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրողը ՔՊ-ական պատգամավորի ընտանիքի անդա՞մ կամ բարեկա՞մ է. «Ժողովուրդ»

Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրողը ՔՊ-ական պատգամավորի ընտանիքի անդա՞մ կամ բարեկա՞մ է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ գրասենյակի տարածքում եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրելու դեպքով տարբեր վարկածներ են քննվում։ Իրավապահ համակարգը 3 օր է՝ ջանքեր է գործադրում դեպքը բացահայտելու համար։ Ամենաուշագրավն այն է, որ իրավապահ համակարգում քննվում է վարկած, որ պայթուցիկը վերոնշյալ տարածքում, չի բացառվում, որ տեղադրվել է ՔՊ-ական պատգամավորներից մեկի ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից։ Այսինքն՝ տեղի ունեցածը անձնական հողի վրա եղած թեմա է:

ArmLur.am-ը գրել էր, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ:

Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական պարզել են, որ կեղծ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույնը օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր