Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում       Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ    

05 մար 2024 14:50

Մարտի 6-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 7-ը ժամը 10.00-ն ջուր չի լինելու հետևյալ տարածքներում

Մարտի 6-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 7-ը ժամը 10.00-ն ջուր չի լինելու հետևյալ տարածքներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 6-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

1. Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-4, Արշակունյաց 1-36, Ագաթանգեղոսի 1-7 համարներ, Խորենացի 1-29, Իսրաելյան 21, 34, 37, 39 Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

2. Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզա, Լազո, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր