էլեկտրոնային դեղատոմսերի պահանջն իսկական պատուհաս է դարձել առողջապահության ոլորտի համար.«Հրապարակ»

Մինչդեռ, որպես իրավաբան, գոնե պետք է հասկանար, որ հանրային շահերին առնչվող նման փոփոխությունը չեն ընդունում եւ մեկ օր անց սկսում կիրառել` ժամանակ է պետք, որ մարդիկ մարսեն նոր փոփոխությունները, պատրաստվեն դրան։ Կոնկրետ էլեկտրոնային դեղատոմսերին անցնելուն պատրաստ չեն նաեւ հիվանդանոցները, քանի որ նույն «Արմեդ» համակարգում ոչ բոլորը մուտք ունեն, ոչ բոլորն են կարողանում դրանով աշխատել։ Ի դեպ, հակաբիոտիկները դեղատոմսերով գնելու պարտադիր պայման նաեւ տարիներ առաջ էին մտցրել, որը չաշխատեց։
Մասնագետները կարծում են՝ այս համակարգն էլ երկար կյանք չի ունենա, քանի որ տեխնիկապես պատրաստ չեն դրա կիրառմանը: Ասենք, ահազանգեր կան, որ շաբաթ օրն «Արմեդ» համակարգը նորմալ չի գործել դեղատներում, եւ հրատապ հիվանդներին դեղորայքը վաճառել են առանց դեղատոմսերի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում