Հակաեկեղեցականները պատրաստվում են շուրջօրյա հավաքների՝ կրկին Ավինյանի «բարձր հովանու ներքո». «Իրավունք»

Ուշագրավ է այն, որ ըստ իրազեկման, Թոնի Դովլաթյանը, որը ներկայանում է իբրեւ Հայ Ա-ռաքելական Սուրբ եկեղեցու ձեռնադրված դպիր, այս անգամ մտադիր է 200 հոգով 20 օր շուրջօրյա հանրահավաք անցկացնել, մինչդեռ նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնել 100 հոգով, եւ եկել էին 10-ը:
Փաստացի, սա արդեն երկրորդ անգամ է, որ Երեւանի քաղաքապետարանը եւ անձամբ քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը իրենց բարձր հովանու ներքո թույլ են տալիս, որպեսզի տեղի ունենա հակաեկեղեցական հանրահավաք, ընդ որում՝ Երեւանի ընդդիմադիր ավագանիների լուռ համաձայնությամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում