Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

06 մար 2024 13:01

Իշխանությունը պետք է վերցնենք ու ղարաբաղցին պետք է կառավարի Հայաստանը, որ բոլորիդ խնդիրները լուծվեն

Իշխանությունը պետք է վերցնենք ու ղարաբաղցին պետք է կառավարի Հայաստանը, որ բոլորիդ խնդիրները լուծվենԻնչպես ավելի վաղ հայտնի դարձավ, օրեր առաջ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ Չարենցավանում հանդիպել են տեղահանված ԼՂ հայերի հետ։ Հանդիպման  ժամանակ  ընդդիմադիր պատգամավորները Իշխան Սաղաթելյանի ու  Լևոն Քոչարյանի գլխավորությամբ փորձել են ղարաբաղցիների հույզերի վրա խաղալով համոզել վերջիններիս, որ պետք է փողոցային պայքար սկսել ու Հայաստանում վերցնել իշխանությունը։

MediaNews-ի տեղեկություններով հանդիպաման ժամանակ կրտսեր Քոչարյանը խոստացել է իշխանությունը վերցնելու դեպքում լուծել  բռնի տեղահանված բոլոր արցախցիների բնակարանային խնդիրները։


«Իշխանությունը պետք է վերցնենք ու մենք կառավարենք Հայաստանը: Ղարաբաղցին պետք է կառավարի Հայաստանը, որ բոլորիդ խնդիրները լուծվեն։ Իշխանությունը վերցնելուց հետո բոլորիդ տան հարցն էլ կլուծենք, բոլորդ էլ լավ գործ կունենաք»,-ասել է Լևոն Քոչարյանը։

Այնուհետև  կրտսեր Քոչարյանը հավաքված արցախցիներին հիշեցրել է իր հոր կառավարման տարիները, երբ իր խոսքերով «ղարաբաղցիները  ինչ ուզում անում էին, ամեն ինչի տերն էին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր