Իբր թե Ստեփանակերտում մարդ է մնացել,Ադրբեջանի ՃՈ աշխատակիցները ծառայության են անցկացնում

Տեղեկությունը հայտնել է այդ երկրի ՆԳՆ-ն և նշել, որ քաղաքում իրականացվում է երթևեկության կանոնների կազմակերպում և կարգավորում։
«Ոստիկանության ծառայողները ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ պարզաբանումներ են տալիս երթեւեկության մասնակիցներին, կատարվում են կանխարգելիչ աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Պարզ է, որ սա Ստեփանակերտը և ընդհանրապես Արցախը բռնազավթած, հայաթափած Ադրբեջանի իշխանություններ է հերթական բեմականացումն է, թե քաղաքում, իբր, մարդկանց հոսք կա և այնտեղ շարունակվում է բնականոն կյանքը։