Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

08 մար 2024 12:58

ՀՀ-ն թող յոթ անգամ չափի և մեկ անգամ կտրի. Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով, որը հղի է Անդրկովկասը լարվածության և մշտական հակամարտությունների վերածելու վտանգով

ՀՀ-ն թող յոթ անգամ չափի և մեկ անգամ կտրի. Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով, որը հղի է Անդրկովկասը լարվածության և մշտական հակամարտությունների վերածելու վտանգովՀայաստանից ռուս սահմանապահների դուրսբերումը կարող է հանգեցնել լարվածության սրման, կարծում է Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Բոնդարևը։

Լրատվամիջոցների հետ զրույցում նա հայտարարել է, թե սա Երևանի առաջին խոշոր ոչ բարեկամական քայլն է Մոսկվայի նկատմամբ։

Նրա խոսքով, Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով, որը հղի է Անդրկովկասը լարվածության և մշտական հակամարտությունների տարածաշրջանիվերածելու վտանգով:

Ըստ պաշտոնյայի՝ «սա առաջին խոշոր անբարյացակամ քայլն է ՀՀ-ից»:

«Դա հուշում է, որ մեզ այլևս առանձնապես չեն ողջունումՀայաստանում։ Սա իրականում Հայաստանի դանդաղ ու հաստատուն սահում է դեպի անբարյացակամություն, շեղում ՀԱՊԿ-ի հիմքերից։ Եվ այստեղ պատճառն արևմտյան էմիսարների ազդեցությունն է, որոնք Հայաստանին եվրոպական լուսավոր ապագա են խոստանում, ինչպես նաև պաշտպանություն Ադրբեջանի և Իրանի տարածքային պահանջներից։ Սա վտանգավոր ուղի է, որը հղի է տարածաշրջանային վտանգներով, ինչը ռուսական կողմն ակնհայտորեն չէր ցանկանա»,- ասել է Բոնդարևը։

Նա հիշեցրել է, որ ռուսական զորքերն ապահովում են անվտանգությունը հանրապետության տարածքում, ուստի հայկական կողմին «պետք է յոթ անգամ չափել և մեկ անգամ կտրել»։ Սենատորը նաև կարծում է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ազդի իր կառավարության վրա, որը սկսել է «հավատալ արևմտյան խոստումներին» և չի հասկանում ինքնիշխանությունը կորցնելու վտանգը։

«Սրանք վտանգավոր քաղաքական խաղեր են, և հանուն իրենց բարօրության և կայունության, ես խորհուրդ չեմ տա, որ Հայաստանի իշխանություններն անգամ մտածեն Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին»,- ընդգծել է Բոնդարևը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանը պաշտոնական կոչ է ուղարկել Մոսկվա՝ դադարեցնելու ռուս սահմանապահների գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրա խոսքով՝ հայկական զորքերը ինքնուրույն են վերահսկելու սահմանային անցակետը։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի սահմանապահները համատեղ ծառայություն են իրականացրել Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանության համար՝ 1992 թվականի համաձայնոթյունից ի վեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր