Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

08 մար 2024 14:30

Թուրքերը հրետանին մոտեցնում են հայ-թուրքական սահմանին, ընդհուպ 200 կմ հեռավորության վրա.Շատ տարօրինակ է, վերջին 100 տարվա ընթացքում նման բան չի եղել

 Թուրքերը հրետանին մոտեցնում են հայ-թուրքական սահմանին, ընդհուպ 200 կմ հեռավորության վրա.Շատ տարօրինակ է, վերջին 100 տարվա ընթացքում նման բան չի եղելՀայ֊թուրքական սահմանի` Ջանֆիդայի հատվածում վերջին օրերին թուրքերը հրետանի և ականանետեր են տեղադրել, խոսքը 155 մմ տրամաչափի անիվավոր հրետանիի մասին է և 120 մմ ականանետերի, սա շատ տարօրինակ է, քանի որ վերջին 100 տարվա ընթացքում նման բան չի եղել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։


«Սա կոնկրետ մեսիջ է ու արձագանքը՝ վերջին օրերին Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականության։ Այնտեղ կան սահմանապահ ուղեկալներ, որոնց մոտ էլ տեղադրվել են հրետանին»։


Ջանֆիդան սահմանակից է Թուրքիային և գտնվում է Մարգարայի հարևանությամբ։


«Սահմանապահ զորքերը հրետանի չունեն, որովհետև իրենց գործառույթն այլ բան է, իրենց խնդիրը սահմանախախտներին ձերբակալելն է, իսկ հրետանին հարձակողական զենք է։ Որքան գիտեմ, Թուրքիայի սահմանադրության մեջ կետ կա, ըստ որի, եթե սահմանակից երկրներում անկայունություն է լինում, ինքը զորք է մտցնում։ Հիմա, ամենայն հավանականությամբ, այս իշխանությունները կփորձեն ռուսների հետ սադրանքներ անել, որից հետո էլ թուրքերը կնախապատրաստվեն ներխուժել Հայաստան»։


Պողոսյանն ասաց, որ այդ ականանետերը և հրետանին այնքան պարզ են երևում, որ ցանկացած մեկը կարող է գնալ ու տեսնել դրանք։


Դիտարկմանը, թե 2 օր առաջ ԳՇ պետը հայտարարում էր, որ սահմանին կուտակումներ չկան՝ Պողոյանն ասաց, որ ԳՇ պետը, ամենայն հավանականությամբ, խոսում էր հայ-ադրբեջանական սահմանի մասին, իսկ այս պահին խոսում ենք հայ-թուրքական սահմանի մասին, որտեղ վերջին 100 տարիների ընթացքում նման զենք չի եղել։


Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը դիմել է ՌԴ-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահներին հանելուն համար, հնարավո՞ր է, որ ռուսները որոշեն, որ ոչ միայն «Զվարթնոցից», այլև հայ-թուրքական սահմանից են հանում զորքերը` նա նշեց, որ միանշանակ, եթե «Զվարթնոցից» ռուս սահմանապահները դուրս գան, հաջորդ քայլը լինելու է նաև հայ-թուրքական սահմանը։


«Ընդ որում՝ նույնիսկ «Զվարթնոցում» սահմանապահների ծառայությունը համալրելու համար Հայաստանը լուրջ պրոբլեմ ունի, Հայաստանը երբեք մասնագետներ չի պատրաստել, առաջին մասնագետները Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ են ընդունվել միայն այս տարի՝ 7 հոգի։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որ օդանավակայանը, նաև հայ-թուրքական սահմանը պահենք։


Հետաքրքրիր է, որ հայ-ռուսական այս երկխոսության ֆոնին թուրքերը հրետանին մոտեցնում են հայ-թուրքական սահմանին, ընդհուպ 200 կմ հեռավորության վրա։ Այսինքն, եթե այնտեղից կրակեցին՝ հրթիռները ուղիղ գծով կհասնեն Երևան։ Արդեն պարզ է, որ սրանք մի սադրանք բերելու մեր գլխին, արդեն թուրքերի, ոչ թե ադրբեջանցիների հետ կապված»,- եզրափակեց Պողոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր