Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

08 մար 2024 16:02

Ես երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ և հարկ չեմ վճարում.Աշոտ Փաշինյան

Ես երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ և հարկ չեմ վճարում.Աշոտ ՓաշինյանԱշոտ Փաշինյանը, այսօր՝ մարտի 8-ին, Երևանի Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող իրենց բնակարանում «Հեղափոխությունից-հեղափոխություն` հեղափոխությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդես է կազմակերպել: Ցուցահանդեսի մուտքավճարը 400 դրամ է:

Ես երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ և ես հարկ չեմ վճարում, քանի որ իմ շրջանառությունը X գումարը չի գերզանցում։ Բայց միկրոն հնարավորություն ունի նաև դառնալու միջին և մեծ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ԱՁ է հիմնել, միկրոտնտեսության ոլորտում է աշխատելու, մինչդեռ, վարչապետն ասում էր, որ հարկ վճարողները հերոսներ են, ստացվում է՝ ինքը խուսափում է հարկ վճարելուց։

Աշոտ Փաշինյանը նաև հայտարարել է, թե ինքը բիզնեսով չի զբաղվում, զբաղվում է գեղանկարչությամբ և ԱՁ-ն բացել է, որպեսզի իր գործունեությունն օրինական լինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր