Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

09 մար 2024 13:15

Այո, Պուտինը Փաշինյանի հետ խոսելու կարիք չունի, իսկ եթե կարիք առաջանա, ապա խոսակցությունը կկայանա

Այո, Պուտինը Փաշինյանի հետ խոսելու կարիք չունի, իսկ եթե կարիք առաջանա, ապա խոսակցությունը կկայանաՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները (և դրանք դե՛ռ գոյություն ունեն) վերջերս ավելի ու ավելի մեծ ուշադրության առարկա են դարձել, գրում է tsargrad.tv-ն։ Զարմանալի չէ, որ լրագրողները տանջում են Դմիտրի Պեսկովին հարցով, թե ե՞րբ են լինելու բանակցությունները Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև: Եվ հարցի պատասխանը գտնվում է մակերեսին:

Հայաստանը, չնայած Փաշինյանի կաբինետի, արևմտամետ խամաճիկների ու պրոպագանդիստների ռուսաֆոբ բոլոր ջանքերին, շարունակում է մնալ Ռուսաստանին բարեկամ երկրների ցանկում։ Այսպիսով, ինչո՞ւ առաջնորդները ի վերջո չեն խոսում, և ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը բացատրել է, թե ինչու: Եթե Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև շփումների անհրաժեշտություն լինի, դրանք անմիջապես կկազմակերպվեն, խոստացել է Դմիտրի Պեսկովը, բայց այս պահին դրանք Ռուսաստանի նախագահի գրաֆիկում չկան։ «Ոչ, այս պահին ժամանակացույցում ամենաբարձր մակարդակով շփումներ չկան, սակայն, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են հայտնվել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Բայց այստեղ խոսքը հեռախոսազրույցների մասին է։ Պուտինը չի գնա Երևան, քանի որ պաշտոնական բացատրություններ կամ կառուցողական առաջարկներ Հայաստանի իշխանությունների կողմից ՄՔԴ-ի խայտառակ որոշման վերաբերյալ չեն եղել։ Եվ կարծես թե չի էլ սպասվում։ Իսկ ինքը՝ Փաշինյանը, բոլոր հնարավորություններն ուներ թռչելու Պուտինի մոտ Կազան՝ «Ապագա խաղերի» բացման ժամանակ, սակայն նախընտրեց Մակրոնին և նրա հովանոցը։

Այնուամենայնիվ այստեղ բանալի բառը- անհրաժեշտությունն է:

Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանություններն ու քարոզիչները որոշեցին օրական գոնե մեկ անգամ ռուսաֆոբ հարձակում իրականացնել, Ռուսաստանն արդեն իսկ պատասխանել է բոլոր հնարավոր հարցերին։ Եթե Հայաստանն այդպես է ուզում, այսինքն երես թեքել, ուրեմն ոչ ոք նրան զոռով չի պահում։ Սա անդրկովկասյան այդ երկրի ղեկավարության քաղաքական կամքն է։ Ի դեպ, դա չի համընկնում ժողովրդի կարծիքի հետ: Մարտի սկզբին Gallup International-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ հայաստանցիների 35,3%-ը քաղաքական ծանր իրավիճակի պատճառ է համարում կառավարության անհեռատես քաղաքականությունը։ Իսկ բացի ռուսաֆոբիայից, այդ քաղաքականությունը ոչ մի այլ առանձնահատուկ բան չունի: Եվ նաև, ըստ նույն հարցման, հայաստանցիների 42%-ը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին։
Այսպիսով, այո, Պուտինը Փաշինյանի հետ խոսելու կարիք չունի, իսկ եթե կարիք առաջանա, ապա խոսակցությունը կկայանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր