Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

09 մար 2024 14:06

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի մեկնաբանում, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսերը «Վրաստանի բանկին» վաճառելու հետևում միջնորդավորված կանգնած է Ադրբեջանը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի մեկնաբանել լուրերն այն մասին, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսերը «Վրաստանի բանկին» վաճառելու հետևում միջնորդավորված կանգնած է Ադրբեջանը։


Ավելի վաղ «Ամերիաբանկը» հաստատել էր իր բաժնետոմսերի գնումը վրացական «Վրաստանի բանկի» սեփականատերերի կողմից:


Ընդ որում, հասարակության մեջ լուրեր են հայտնվել այն մասին, որ գործարքի վրա ազդել է Ադրբեջանը, որը մինչև այսօր Բաքվում պահում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը միջնորդավորված կերպով տիրապետում է «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 48,8 տոկոսին:


«Ինչպես հարցմամբ նշված տեղեկությունները, այնպես էլ Ազգային անվտանգության մարմինների վրա դրված մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները ձեռք են բերվում օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում, որի արդյունքների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ չեն կարող տրամադրվել»,- ասված է գրավոր պատասխանում:


Ավելի վաղ հայտնել էինք՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ Վարդանյանը կապ չունի «Վրաստանի բանկի» սեփականատերերին (ընկերությունը գրանցված է Լոնդոնում) այդ բաժնետոմսերի վաճառքի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր