Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

11 մար 2024 11:38

Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում ստիպում են հարցազրույց տալ. հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը

Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում ստիպում են հարցազրույց տալ. հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքըԱդրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց իրավական պաշտպանության հնարավորությունը։ Հիմա նրանց ստիպում են հարցազրույցներ տալ։ Պատանդների օգտագործումը քարոզչության և զանգվածային նվաստացման նպատակով նույնպես հանցագործություն է։

Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի առաջնորդների ձերբակալությունը վկայում է Ցեղասպանության մասին, քանի որ դա վկայում է համայնքը ոչնչացնելու մտադրության մասին»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր