Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 մար 2024 13:52

Միշուստինի այցը Բաքու նշան է, որ Մոսկվան այլևս մտադիր չէ խելքի բերել Երևանին, և մերձենալով Բաքվին հակառակ աշխարհաքաղաքական ուղղությամբ է խաղում

Միշուստինի այցը Բաքու նշան է, որ Մոսկվան այլևս մտադիր չէ խելքի բերել Երևանին, և մերձենալով Բաքվին հակառակ աշխարհաքաղաքական ուղղությամբ է խաղումԻ պատասխան Հայաստանի ոչ բարեկամական քայլերի և վերջինիս ՀԱՊԿ-ից ծրագրված դուրս գալու մտադրության, Ռուսաստանը ամրապնդում է իր համագործակցությունը Ադրբեջանի հետ, գրում է moscow-post.su-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին դադարեցնելու ռուս սահմանապահների գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում։

Միաժամանակ Ադրբեջան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Դա իրադարձությունների միանգամայն տրամաբանական զարգացում է ի պատասխան Երևանի ցուցադրական անբարյացակամ քաղաքականության։ Հայաստանի իշխող վերնախավի կողմից վերահսկվող հայկական ԶԼՄ-ներն արդեն ջերմացնում են հասարակական կարծիքը ոչ միայն ռուս խաղաղապահների, այլ նաև բոլոր ռուս զինվորականների, այդ թվում Գյումրիի 102-րդ բազայում տեղակայված զինվորականների դուրսբերման վերաբերյալ։ Խոսակցություններ կան, որ Երևանը մտադիր է այս ամռանը նախաձեռնել ՀԱՊԿ-ից, հնարավոր է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց։

Ինչպես գիտենք, Հայաստանն արդեն իսկ դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և բաց է թողնում հանդիպումները։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանից անընդհատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի հետ մերձեցման սկզբնական կուրսի սխալ լինելու մասին։

Օրինակ 2023 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի համար ռազմավարական սխալ է իր անվտանգությունն ապահովելու հույսը դնել բացառապես Ռուսաստանի վրա։ Սակայն Հայաստանը Արևմուտքի համար լայն իմաստով արժեք չէ, այն աշխարհաքաղաքական փակուղի է։

Այդ երկիրը հետաքրքրում է արևմտյան բարի կամեցողներին միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու իմաստով։ Եվ առավել ևս ծիծաղելի է ենթադրել, որ նման գործընկերությունը կարող է ինչ-որ կերպ պաշտպանել Երևանը Ադրբեջան-Թուրքիա միությունից։

Եվ եթե նախկինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ փորձում էր մանևրել, երկիմաստ խոսել և կամուրջները չէր այրում, ապա այժմ նրա քաղաքականության միտումը տեսանելի է անզեն աչքով։ Իրավիճակն էլ ավելի են վատթարացնում Ֆրանսիայի հետ զենքի մատակարարման նոր պայմանագրերը։ Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ երկիրը զբաղված է գործընկերներ փնտրելով, որոնք կարող են ապահովել երկրի անվտանգությունը։

Նրա խոսքով, վերջին չորս տարիների ընթացքում Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ 96%-ից նվազել է 10%-ի։ Այսօր Երևանը բանակցում է ոչ միայն Ֆրանսիայից զենքի գնման շուրջ։ Ներկայումս այդ ամենը Ռուսաստանի նկատմամբ ավելի առճակատման տեսք է ստանում, քանի որ վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել քննարկել ՆԱՏՕ-ի զորքերի Ուկրաինա մտցնելու հարցը։

Ու թեև նրան անմիջապես արգելափակել էին ԵՄ գործընկերները, ակնհայտ է, որ դա ընդամենը փորձաքար էր հասարակական կարծիքը տաքացնելու համար։ Միշուստինի այցը Բաքու նշան է, որ Մոսկվան այլևս մտադիր չէ խելքի բերել Երևանին, և մերձենալով Բաքվին հակառակ աշխարհաքաղաքական ուղղությամբ է խաղում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն զգուշացրել էր իր հայ գործընկերներին, որ եթե նման կերպ շարունակվի, ապա ռուսական կողմն ավելի ուշադիր կլսի Ադրբեջանի դիրքորոշումը։ Վերջինս, միևնույն ժամանակ, հայտնվել է ԵՄ խաչաձև պատժամիջոցների սպառնալիքի տակ։

Նույն Մակրոնի վարչակազմը նախկինում քննադատել էր Ադրբեջանին անցած ընտրությունների կապակցությամբ, որոնք հաղթական էին Իլհամ Ալիևի համար։ Միխայիլ Միշուստինը Բաքվում իր այցն ավարտել է նրա հետ հանդիպմամբ։ Իսկ առանցքային նախագծերից, որոնք «հրապարակային» քննարկվել են եղել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հարցը, որով նախատեսվում է տարեկան տեղափոխել 30 մլն տոննա բեռ։ Ռուսաստանի համար այդ նախագիծը առաջնահերթություններից է Ասիայի և Պարսից ծոցի երկրների շուկաներ վերակողմնորոշվելու հետ կապված։

Մինչև 2030 թվականը Հյուսիս-Հարավ միջանցքով ռուսական բեռնափոխադրումները պետք է հասցվեն մինչև 32 միլիոն տոննայի: Ադրբեջանի հետ համատեղ ծրագրերն այդ առումով ամրագրվել են 2022 թվականի Բաքվի հռչակագրում, ըստ որի արևմտյան միջանցքի թողունակությունը պետք է ավելանա 9 միլիոնից մինչև 15 միլիոն տոննայի:

Այս ամենը քննարկվել է հայ քաղաքական գործիչների այն հայտարարությունների ֆոնին, թե իբր Ադրբեջանը նոր պատերազմ է նախապատրաստում Հայաստանի դեմ, այս անգամ Զանգեզուրի միջանցքի վերահսկողության համար։ Ալիևը, հավանաբար, դեմ չէր լինի ստանալ նաև այդ պատառը՝ ախորժակը ուտելուց է բացվում: Սակայն աշխարհաքաղաքական ռիսկերը չափազանց մեծ են։ Բացի այդ, չափազանց շատ բան է կախված Թուրքիայից և Իրանից։

Վերջինս, ինչպես և Ռուսաստանը ներկայումս բազմաթիվ այլ խնդիրներ ունի, և ակնհայտորեն դրա ժամանակը չէ։

Բայց Երևանի համար եկել է ժամանակը շահարկելու  ադրբեջանական սպառնալիքը։ Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությունը նույնպես աստիճանաբար դրան է տանում։ Ասում են իբր Եվրոպան մեզ երբեք ոչինչ չի ստիպել, բայց Ռուսաստանը իբր թևերը ոլորել է։

Այս անհավանական անհեթեթությունը նման է ուկրաինական ուղղության կրկնօրինակմանը։ Թե դա ինչի հանգեցրեց «մայդանի անկախականներին», ովքեր չցանկացան հաշվի առնել ռուսական պետության շահերը, հայտնի է բոլորին։

Նախորդ անգամ ՌԴ վարչապետն Ադրբեջանում էր եղել 2022 թվականի նոյեմբերին, և դրանից հետո քննարկման թեմաները հիմնականում մնացել են անփոփոխ, թեև ռուս-ադրբեջանական պլանները թարմացվել և մանրամասնվել են։

Հունվարին հաստատվել էր մինչև 2026 թվականը տնտեսական փոխգործակցության «ճանապարհային քարտեզը», որի մանրամասները չեն բացահայտվել։ Հաշվի առնելով այս ամենը Երևանը պետք է որսա տրված ազդանշանը։ Ընդ որում Ուկրաինայում Ռուսաստանի նոր հաջողությունների արդյունքում Փաշինյանի դիրքորոշումը կարող է փոխվել, և ավելի արագ, քան ինքը կարող էր մտածել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր