Տեսանյութ.Հայկական կողմը պետք է պատրաստ լինի սպառնալիքներին ու գործողություններին. Պետք է ՀՀ-ից դուրս հանել ռուսական ռազմական ներկայությունը

Արզումանյանը նշեց, որ Հայաստանը լինելով անկախ երկիր՝ հայ ժողովրդին չպետք է մտահոգի, թե ինչ է մտածում Ռուսաստանը. «Հույս ունեմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կվերածվեն ռազմական դաշինքի։ Մեզ պետք է քիչ հետաքրքրեն ՌԴ-ի կարծիքն ու սպառնալիքները, ուղղակի, որպես երկիր, պարտավոր ենք մտածել՝ ինչպես չեզոքացնել այդ սպառնալիքները, որոնք լինելու են, իհարկե»։
Ըստ փորձագետի՝ պետք է դուրս բերել ՌԴ-ի ռազմական ներկայությունը ՀՀ-ից, ուրիշ ելք չունենք, ու պատրաստ լինենք սպառնալիքների ու գործողությունների. «Պետք է պատրաստ լինել, որ Մոսկվան ռազմականացնելու է իր բոլոր կապերը ՀՀ-ի հետ, այն բոլոր հնարավորությունները, որ ՌԴ-ն ունի, կօգտագործի որպես զենք, որպեսզի չթողնի ՀՀ-ին դուրս գալ իր հետ ռազմական կապերից, որովհետև ՀՀ-ն վերջին պլացդարմն է, որտեղ ՌԴ-ն ունի ռազմական ներկայություն։ Հայկական կողմը պետք է պատրաստ լինի սպառնալիքներին ու գործողություններին»: