«Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ          Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 մար 2024 11:30

Տեսանյութ.ՔՊ-ն դեմ չէր ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին. ուզում էին, որ իրենք զբաղեցնեն այդ տեղը և վայելեն իշխանությունը, կոռուպցիան. Հայկ Մարության

Տեսանյութ.ՔՊ-ն դեմ չէր ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին. ուզում էին, որ իրենք զբաղեցնեն այդ տեղը և վայելեն իշխանությունը, կոռուպցիան. Հայկ ՄարությանԵրևանի քաղաքապետարանի մուտքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել, այստեղ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման։

Նշենք, որ ավագանու այսօրվա նիստի օրակարգում հանրային տրանսպորտի թանկացման հարցն է։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է տարեկան կտրվածքով երթևեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90,000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք է բերվում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88,000 դրամ:

1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթևեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը՝ 5000 դրամ։

90 րոպե երթևեկելը կարժենա 300 դրամ, իսկ 30 օրում 10 ուղևորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր