Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 24-ի համար          Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ»       Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»    

12 մար 2024 15:30

Ադրբեջանն արդեն ավելի քան 20 զորավարժություն ու վարժանք է անցկացրել, ինչը ցույց է տալիս տեսնել իրենց առաջիկա նպատակները

Ադրբեջանն արդեն ավելի քան 20 զորավարժություն ու վարժանք է անցկացրել, ինչը ցույց է տալիս տեսնել իրենց առաջիկա նպատակներըԱդրբեջանում «խաղաղության» նախապատրաստվելու ինտենսիվ քայլերը շարունակվում են։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

«Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության․ «Ադրբեջանական բանակում հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ անց են կացվել «Մարտական գործողություններ ձնակույտներում և սաստիկ ցրտերին» թեմայով մարտավարական-հատուկ զորավարժություններ։

Զորավարժության պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ուժերը ներթափանցել են օպերատիվ շրջանի խորք՝ քարտեզի վրա նշելով առաջադրանքները և կատարել երևակայական հակառակորդի դիվերսիոն խմբին վնասազերծելու առաջադրանքները։

Ավելին, տեղաշարժման կանոնները կիրառվել են լեռնագնացության գործիքների կիրառմամբ բարձր լեռնային վայրերում դժվար տեղանքով, ինչպես նաև զառիթափ վայրէջքներով և լանջերով»:

Հիշեցնեմ, որ այս տարվա մեկնարկից ի վերջ Ադրբեջանը արդեն ավելի քան 20 զորավարժություն ու վարժանք է անցկացրել։ Դրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս տեսնել հակառակորդի առաջիկա նպատակները։

Հարցն այն է՝ ինչու ոչինչ չի արվում դրանք կանխելու համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը շատ պարզ ցույց է տալիս իր գալիք գործողությունների տրամաբանությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր