Ապրիլի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի Բաղրամյանի «պալիգոններում», կա 1 զոհ, 1 վիրավոր       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 մար 2024 11:05

Էրդողանը ուզում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի»

Էրդողանը ուզում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի»Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի։

Հիշեցնենք, որ «Անադոլու»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ երկու կարևոր հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են։

«Այդ խնդիրներից առաջինը կապված է երկու երկրների սահմանների որոշման սկզբունքների հետ, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցության և տրանսպորտային գծերի ապաշրջափակման հետ»,-ասել էր նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր