«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

16 մար 2024 12:29

Յոթնյակի երկրները զգուշացրել են Իրանին՝ պատասխան կտան ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարելու դեպքում

Յոթնյակի երկրները զգուշացրել են Իրանին պատասխան տալ ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարելու դեպքումՅոթնյակի (G7) երկրները պատրաստ են քայլեր ձեռնարկել և արագ համակարգված պատասխան տալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցի Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ, որը տարածել են Reuters-ը և ANSA-ն։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Եվրոպացի պաշտոնյաները, ըստ WSJ-ի, զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»:

Փետրվարի վերջին Սպիտակ տան ներկայացւոցիչ Ջոն Քիրբին էլ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին։

Պարբերականը միաժամանակ նշել է, որ Արևմուտքը դեռևս ապացույցներ չունի, որ Իրանը մտադիր է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին։ Սակայն G7-ը մտահոգություն է հայտնել, որ Իրանը չի բացառում նման տարբերակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր