Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

16 մար 2024 17:05

ԵԽ նախարարների կոմիտեն Բաքվին կոչ է արել կատարել Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշումը

ԵԽ նախարարների կոմիտեն Բաքվին կոչ է արել կատարել Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշումըՄարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության շրջանակում ընդունվել են Ադրբեջանին վերաբերող մի շարք որոշումներ:

Որոշումներից մեկը վերաբերում է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործին, որը կապված է Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ: Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել Եվրոպական դատարանի որոշումները։

Կոմիտեի մյուս որոշումները վերաբերում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գանգատներով ՄԻԵԴ վճիռներն ամբողջությամբ չկատարելուն:

Նախարարների կոմիտեն պահանջել է վերականգնել նրանց քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր