«Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ          Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

18 մար 2024 16:40

Վիճաբանության ժամանակ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը

Վիճաբանության ժամանակ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջըՄարտի 17-ի ժամը 5.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ուսագոտու և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Նա հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակահարվել է:
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վիլնյուսի փողոցի տներից մեկում 36-ամյա երիտասարդը վիճաբանել էր 26-ամյա ընկերուհու հետ, որի ընթացքում հարվածներ էր հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո 26-ամյա աղջիկը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել երիտասարդին:

26-ամյա աղջիկը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր