Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար, աստղագուշակ հունվարի 13-ի համար          Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ»       Նախարարներն ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել, գաղտնի հավելավճարներ. «Ժողովուրդ»    

24 մար 2024 20:48

Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր․հայտնաբերվել է ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ

Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր․հայտնաբերվել է ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակՄարտի 24-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, պարեկներն ու ոստիկանները Զոհրաբի փողոցում հայտնաբերել են ատրճանակից կրակված թվով 6 պարկուճ, իսկ Իսակովի փողոցում՝ կրակված 1 գնդակ։

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Բ․-ն է։

Ոստիկանները պարզել են ենթադրյալ սպանության փորձ կատարողի ինքնությունը, ով ոստիկանների ու պարեկների կողմից տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր