Կխնդրեմ հայրենասիրական ճառեր չկարդաք, կոնկրետ որնա՞ ձեր պլանը,100 հոգով գնալու եք Ադրբեջանի բանակին հաղթեք ու թույլ չտաք առաջ գա՞ն, լու՞րջ
ռՍամվել Աղաջանյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
Հա ասում եմ էդ անտեր քաղաքականությունից չեմ խոսալու, մեկա չի լինում:
Վերջին օրերին անընդհատ հանդիպում եմ ինչ-որ գրառումների, ինչ-որ վիդեոների որտեղ մի 50-100 հոգի արկածախնդիրներ խոսում են գնալ զենքով Ոսկեպարը պահելու (չնայած 100 անգամ ասվեց, որ այ ախպեր Ոսկեպարի թեման չի):
Ասում են չենք թողելու, որ Արցախի պես հանձնեք…
Կարողա ես չեմ ջոգում, բայց լուրջ տենց 100 հոգով գնալու եք Ադրբեջանի բանակին հաղթեք ու թույլ չտաք առաջ գա՞ն, լու՞րջ 🤔
Հիշում եմ, երբ Արցախի իշխանություններին ասում էին պետքա բանակցել, ընդեղից իրանց ճղում էին ասում էին Հայաստանը իրավունք չունի մեր անունից խոսա, մենք անկախ պետություն ենք ու պայքարելու ենք մեր անկախության համար:
Հենց ադրբեջանը հարձակվեց, ինչ կռվել ինչ բան, մենակ գոռում էին խի՞ Հայաստանը չի գալիս կռվի: Փաստօրեն Արցախի ղեկավարները Հայաստանի հույսով էին ճոռթո ճոռթո խոսում ու, երբ եկավ կռվելու պահը չգիտես ինչի հավաքվան ու թռան Երևան, ու հիմա ստեղ Նիկոլին դավաճան են անվանում, որ իրանց տեղը չկռվեց:
Հիմա ինչա ասածս, սիրելի տղաներ և աղջիկներ էդ, որ տենց գնում եք զենքով հարց լուծելու, ձեր հույսով եք, թե՞, միայն կայծը տալու տերն եք ու հետո գալու եք Երևանի կենտրոնում Նիկոլին քրֆեք, որ մի քանի հազար զոհ տվեց ու Տավուշը հանձնեց:
Ու կխնդրեմ հայրենասիրական ճառեր չկարդաք,
կոնկրետ որնա՞ ձեր պլանը, Ո՞նց եք 100 հոգով ադրբեջանի բանակը ջախջախելու:
Ու ամենաբոցը, որ ընկերներիս ցանկում նենց մարդիկ կան Նժդեհ ցիտող, որ բանակից ազատվել են պապայի կապերով կամ մամայի փողերով:
Այ ախպեր, եթե դու սկի դուխ չես ունեցել գնաս խաղաղ պայմաններում 2 տարի ծառայես, կամ փողով ձեր տան դեմի չաստում ես ծառայել, դու ինձ ուզում ես համոզես, որ բեսամպ հայրենասեր ես ու հեսա գնալու ես առաջնագիծ ալիևի վերջը տա՞ս:
Ու ամենաֆենոմենալը, որ զենք վերցնել ու պայքարելուց են խոսում էն սև շորերով մարդիկ՝ գողականները ու տերտերները:🫣
Ուրիշ բան, եթե Աստված չանի պատերազմ լինի զենք վերցնես, բայց այլ բանա, երբ գնում ես, որ կռիվ հրահրես: