ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

27 մար 2024 10:25

Ալիևը Փաշինյանին հանդիմանել է ՔՊ-ական պատգամավորի հարցազրույցի համար. «Հրապարակ»

Ալիևը Փաշինյանին հանդիմանել է ՔՊ-ական պատգամավորի հարցազրույցի համար. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պարզվում է՝ Ադրբեջանի նախագահը ոչ միայն տարածքային զիջումներ է պարտադրում ՀՀ ղեկավարին, այլեւ գրաքննության է ենթարկում իշխանության ներկայացուցիչների ելույթներն ու հարցազրույցները: Հատկապես` եթե նրանք խոսում են վերականգնվելու, Արցախը հետ բերելու, բանակը զինելու կամ ռեւանշի գնալու մասին։ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ամիսուկես առաջ հարցազրույց է տվել, որտեղ ասել է. «Մեզ 1-1,5 տարի եւս անհրաժեշտ է, որ ամբողջությամբ կարողանանք մեջքներս ուղղել, եւ թուրքի հետ ուրիշ ձեւով կխոսենք»։ Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։

Մենք գրել էինք, որ այդ վերջին փակ հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, պատգամավորներից ոմանք ըմբոստացել են միակողմանի զիջելու քաղաքականությանը, նրանց թվում է եղել Հակոբ Ասլանյանը, ում ելույթի առիթով Փաշինյանը հիշատակել է իր եւ Ադրբեջանի ղեկավարի զրույցը՝ ասելով, թե խաղաղության գործընթացին նաեւ այդպիսի հայտարարություններն են վնասում։ Ասլանյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս պատմությունը, հակառակը` հպարտորեն խոստովանեց, որ Ալիեւն իսկապես իր հարցազրույցը ծանր է տարել։ «Այո, ինքը վախենում է դրանից, մոտ 2 տարի առաջ էլ երկրաշարժի առիթով մեր ուղարկած մարդասիրական օգնությունից հետո Ստամբուլում իմ մասին  հոդված գրեցին, որ, ճիշտ է` Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել, բայց դա կեղծ է, եւ դրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ ԱԺ իշխող ուժում կա պատգամավոր՝ Հակոբ Ասլանյան անունով, որն ասում է` ինձ համար ամենալավ թուրքը մեռած թուրքն է»,- ասաց պատգամավորը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 03․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր