Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ, կան վիրավnրներ          Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը       Տեսանյութ.Սպասվում են ձյան առատ տեղումներ՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ    

31 մար 2024 13:46

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրություը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրություը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում: 

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում: 

Հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր