Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

15 ապր 2024 12:22

Իրական և պատմական Հայաստանների գաղափարը սպառնում են միմյանց.Հայերը գիտեն, որ նոր պատերազմն իրենց համար աղետ է լինելու, ուստի պետք է փոխզիջում փնտրել հարևանների հետ

Իրական և պատմական Հայաստանների գաղափարը սպառնում են միմյանց.Հայերը գիտեն, որ նոր պատերազմն իրենց համար աղետ է լինելու, ուստի պետք է փոխզիջում փնտրել հարևանների հետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա հանրապետության երկու կերպար՝ իրական և պատմական, ավելին, նրանք սպառնում են միմյանց, գրում է ng.ru-ն։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերն ինքը ապրել է պատմական Հայաստանում, սակայն Ադրբեջանի հետ պարբերական մարտերը նրան հանգեցրել են այն մտքին, որ ինքը անտեսում է երկրի անվտանգության ապահովման հիմնական գործոնը՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները։

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Փաշինյանի առաջ քաշած երկու Հայաստանների գաղափարը ժողովրդականություն չի վայելում հասարակության մեջ։ «Նա դա խթանում է, որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես և հետագա միակողմանի զիջումները Ադրբեջանին։ Իբր առանց դրա հնարավոր չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Սակայն պարադոքսն այն է, որ նույնիսկ Փաշինյանն է ընդունում, որ Բաքվի պայմանների կատարումը չի երաշխավորում անվտանգությունը։ Միաժամանակ, բոլորը հասկանում են, որ Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնումն անշուշտ կոչնչացնի հայկական պաշտպանական գծի ամենաամրացված հատվածը։ Վտանգի տակ են լինելու նաև Հայաստանը Վրաստանի հետ կապող հաղորդակցությունները»,- ng.ru-ին ասել է փորձագետը։

Իր հերթին քաղաքագետ Միքայել Զոլյանը նշել է, որ Փաշինյանի հնչեցրած հայեցակարգը նոր չէ, և չի կարելի ասել, որ նա է դրա հեղինակը։ «Այդ թեմայի շուրջ քննարկումներ տեղի ունեցան 1990-ականների վերջին: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելնում էր նրանից, որ անհրաժեշտ է պրագմատիկ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Սակայն 1998 թվականին դա բերեց նրա հրաժարականին։ Տեր-Պետրոսյանի թիմի մի մասը նրան հեռացրեց իշխանությունից: Ոմանք դա անվանում են պալատական հեղաշրջում: Արդյունքում՝ սկզբում իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, իսկ հետո նրա հաջորդը՝ Սերժ Սարգսյանը։ Նրանք հավատարիմ են եղել հենց այն հայեցակարգին, որը հիմա քննադատում է Փաշինյանը»,- ասել է Զոլյանը ng.ru-ի հետ զրույցում։ Փորձագետի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո հայ հասարակությունը սկսեց շատ բաներ վերանայել։

Մասնավորապես, ոմանք որոշեցին, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը վերջին 20 տարիների ընթացքում, երբ հանրապետությունը հակադրվում էր Ադրբեջանին ու Թուրքիային և ամբողջովին ապավինում Ռուսաստանի պաշտպանությանը, հանգեցրել է աղետի։ Դրանում նրանց ավելի են համոզել վերջին իրադարձությունները։ «Դժվար է ասել, թե որքանով է հանրաճանաչ Փաշինյանի դիրքորոշումը, քանի որ սոցիոլոգիական ուսումնասիրություններ այդ թեմայով չեն եղել։ Բայց նաև չկա կրիտիկական զանգված, որը դեմ կլինի այդ հայեցակարգին։ Մի կողմից, չի կարելի ասել, որ այդ ամենը մարդկանց մեջ մեծ ոգևորություն է առաջացնում, չէ՞ որ թեման բավականին ցավոտ է։ Մյուս կողմից, կա ըմբռնում, որ այդ մոտեցումն այլընտրանք չունի։ Փաշինյանին պոպուլիստական դիրքերից քննադատող ընդդիմադիրները ոչինչ չեն կարող փոխել: Միգուցե, եթե վաղը տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոխվի, նրանց գաղափարները կրկին հանրաճանաչ կդառնան, բայց այսօր դա այդպես չէ։ Հայերը գիտեն, որ նոր պատերազմն իրենց համար աղետ է լինելու, ուստի պետք է փոխզիջում փնտրել հարևանների հետ»,- եզրափակել է քաղաքագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր