Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

18 ապր 2024 14:18

«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել

«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելԱպրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակի 43-ամյա Լիլիթ Ս․-ն և հայտնել, որ «Լունապարկի» աշխատակիցները ոչ պատշաճ են իրականացնում իրենց մասնագիտական պարտականությունները, առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին, 1-ամյա Ռ․ Մ․-ն ընկել է ատրակցիոնից, հղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաղթղեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր