Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է          Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակները       Բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, Թրամփը դիմել է Պուտինին՝ խնդրելով մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Կիևին հարվшծներ հասցնելուց    

19 ապր 2024 08:40

Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»

Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին, որ Փաշինյանը հետ է կանգնել միակողմանի զիջումների մտքից եւ ասել, որ տեղի է ունենալու տարածքների փոխանակում՝ Բերքաբերից Բաղանիս հատվածի հեկտարները փոխանակելու են Ներքին Ոսկեպարի տարածքներով։ Բանն այն է, որ Տավուշի 4 տարածքների հանձնման թեմայով ՔՊ-ում շաբաթներ առաջ բուռն քննարկում էր եղել, փակ նիստում Փաշինյանը հայտնել էր, որ ձեւ չունեն չտալու` Ադրբեջանը պատերազմ կսկսի:

Ոմանք հակադրվել են, թե ինչ-որ կետում պե՞տք է Ադրբեջանին «չէ» ասենք, Տավուշն ամենաճիշտ տեղն է, որովհետեւ փախստականների վերադարձին ընդվզելը կնշանակի ընդդիմանալ միջազգային պայմանագրերին, իսկ սա միջազգային հանրության համար կլինի ընդունելի՝ կենսական նշանակության տարածքները չենք կարող զիջել, ողջ մարզը կդնենք ադրբեջանական վերահսկողության տակ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել՝ ասելով, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 04․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր