Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

20 ապր 2024 14:47

«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...

«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։ Վերջ չկա։ Վերջն այն է, երբ Երևանում կմնա նույնքան հայ, որքան Ստեփանակերտում, իսկ Էջմիածնի Մայր տաճարն էլ կհայտնվի Շուշվա Կանաչ ժամի վիճակում՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ հավելելով.

«Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզա գյուղի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո թուրքերի բնակեցումը Հայաստանում և այդպես շարունակ։

Սա քաղաքական խնդիր է և կոչվում է Հայաստանի գրավում Թուրքիայի կողմից։ Այս քաղաքական խնդիրը որպես «ապիկար իշխանության» խնդիր սահմանողները ոչ մի լուծում էլ չեն կարող իրականացնել, որովհետև չեն էլ հասկանում, թե ինչ են լուծում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր