Մարտի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կառավարության ղեկավարը չունի Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն       ՌԴ համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց պայմանով    

25 ապր 2024 17:28

ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին

Պովոլժիեում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին։ Տեսանյութը հրապարակել է «NewsNN | Нижний Новгород» պարբերականը Telegram-ում։

Նիժնի Նովգորոդի մարզի Լուկոյան քաղաքում նկարահանված կադրերում երևում է ցանկապատի մոտ կանգնած երեխան։ Աղջիկը չի կարող հեռանալ, քանի որ նրան հագուստից կախել են ցանկապատի տախտակներից մեկի վրա։ Նրանից ոչ հեռու կանգնած է դաստիարակչուհին, ինչպես պնդում է տեսանյութը նկարահանած ականատեսը։ Որոշ ժամանակ անց նա մոտենում է ցանկապատին, ժեստով նկատողություն է անում երեխային և հանում նրան ցանկապատից։

Տեսանյութը դիտած աղջկա ծնողները դիմել են վարիչին։ Նա հայտարարել է, որ հոլովակը սկզբից չի սկսվում, «եւ դեռ պետք է ապացուցել, որ դա ինքն է», պարզաբանել է երեխայի մայրը։ Լրագրողները կապ են հաստատել նաև մանկապարտեզի ղեկավարության հետ, որտեղ նրանց հայտնել են, որ դաստիարակչուհուն հեռացրել են աշխատանքից: Նախադպրոցական հաստատությունում հավելել են, որ տեսանյութում հայտնված դրվագի կապակցությամբ ծառայողական քննություն է անցկացվում։ Ընդ որում, այնտեղ հրաժարվել են աշխատակցուհու գործողությունները ոչ պրոֆեսիոնալ ճանաչել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր