Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է․ «Հրապարակ»          Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ»       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 ապր 2024 14:23

Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է

Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԱպրիլի 23-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի գերեզմանում տեղի ունեցած պայթյունից «ԱրմԼուր»-ը մանրամասներ է հայտնել։ Ըստ լրատվականին հասած տեղեկությունների՝ քաղաքացին փորձել է պայթուցիկը տեղադրել 7 տարի առաջ սպանված Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանին, սակայն տեղադրելու ժամանակ ականը պայթել է և նա մահացել է։

Այս դեպքից ժամեր հետո Նորատուսի տներից մեկում լսվել է կրակոց։ Ինքնասպան է եղել փոխմարզպետի որդու ապանության համար Մարտունի-Սևան ճանապարհին սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը՝ Բ. Հակոբյանը։

Իրավապահների մոտ վարկած է քննվում, որ տարիներ առաջ այս երկու սպանությունների համար ընտանիքների թշնամությունը դեռ շարունակվում է և միգուցե ինքնասպան եղած Հակոբյանն է կազմակերպել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանի պայթյունը։
 
Ի դեպ, ըստ լուրերի, գերեզմանում պայթյունի սարքը տեղադրելու ժամանակ պայթյունից մահացած անձը ինքնասպան եղած Բ․ Հակոբյանի վարորդն է եղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր