«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ պատրաստ է ապահովել 28 պատգամավորի ստորագրություններն իմփիչմենտի գործընթացի համար          Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել, կանգ առեք, ապիկարներ       Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա    

09 մայիս 2024 15:48

Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին

Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Մայիսի 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 10-13-ին՝ շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 10-13-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4, 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիաճան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր