Տեսանյութ.Եթե հարթակում ճիշտ մարդիկ չլինեն, դա խնդիր է. Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր

«Նա տապալել է ամեն ինչ, նա տապալել է խաղաղությունը 2019-ին, երբ Մինսկի խմբի համանախագահությունը սեղանին էր դրել մի խաղաղ լուծում, որով ԼՂ-ն գումարած Քելբաջարն ու Լաչինը մնում էին հայկական վերահսկողության տակ: ԼՂ-ի կարգավիճակը դառնում էր ապագա սերունդների լուծերիք հարց, բազմազգ խաղաղապահներ էին նախատեսված եւ այլն: Ինքը ոչ միայն դա չընդունեց, ոչ միայն չմտավ բանակցությունների մեջ, նա թաքցրեց դա սեփական ժողովրդից: 2020-ին Կապանի հայտնի ասուլիսում ասաց, որ չկա որեւէ փաստաթուղթ քննարկելու: Այսինքն եւ բանակցություններից հրաժարվեց, եւ սեփական ժողովրդին խաբեց: 44-օրյա պատերազմը լրիվ իր խղճի վրա է: Նա տարավ մի պատերազմի, որտեղ մենք ջարդուխուրդ եղանք: Ոչ էլ կարգին պատրաստվել էին պատերազմին, ոչ էլ դրանից հետո են պատրաստվում:
Հետո մերժեցին ռուսական կարգավորման պլանը՝ հույս ունենալով, որ պետք է ստանան արեւմտյան կարգվորման պլան, որ Արեւմուտքը Ադրբեջանին կբերի խաղաղության, դա էլ տապալվեց: Այդ ամբողջ հաշվարկը հիմարություն էր:
Այսօր Արեւմուտքը չի գալիս օգնության, չի գալիս լուրջ, էֆեկտիվ միջնորդության, Ռուսաստանի միջնորդությունը մերժել է Հայաստանը եւ այսօր մենք հայտնվել ենք շատ ծանր վիճակում, երբ տարածաշրջանում հարցերը լուծում են թուրքիան ու Ադրբեջանը»,- հայտարարեց Զուրաբյանը:
Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել Հայաստանի հետ. Թուրքիան մեզ ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիեւն է, գնա իր հետ քո հարցերը լուծի:
«Դրա համար է Փաշինյանը հայտնվել այսպիսի խոցելի վիճակում: Հիմարագույն դիվանագիտության հետեւանքով, զոհաբերելով այսքան զինվորմ, եկել հասել ենք մի կոտրած տաշտակի առաջ, երբ ռազմական շանտաժով մեզնից պահանջում են զիջումներ: Ընդ որում, պարզ էլ չի, ու ինքն էլ չի ասում, որ այս զիջումներն անելու դեպքում մենք կունենանք խաղաղություն: Սա ի՞նչ քաղաքականություն է, ո՞ււր է այն տանում»: