Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

09 մայիս 2024 16:17

Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին

Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք շրջաններից։
Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության զինվորներն ու սահմանապահները Հայաստանում տեղակայվել են 2020 թվականի աշնանը՝ ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ։

«Փաշինյանն ասել է, որ ներկայում փոփոխված պայմանների պատճառով ՌԴ զինվորականների տեղակայման անհրաժեշտություն այլևս չկա: Ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը հավելել է, որ Երևանի խնդրանքով` ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր