Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

17 մայիս 2024 11:18

Մալյանը զգուշացնում է ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք, ինչն էլ լուրջ խնդիր է ստեղծվելու

Մալյանը զգուշացնում է ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք, ինչն էլ լուրջ խնդիր է ստեղծվելու Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական հիմնարկից զգուշացնում է.

«Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անվտանգային լուրջ խնդիր է ստեղծվելու Հայաստանի համար: Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք: Սա լուրջ անհանգստության և անվստահության առիթ է դառնալու տարածաշրջանի այլ երկրների համար: Օրինակ՝ Իրանի կողմից սա կարող է դիտվել որպես անվտանգային սպառնալիք:

Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Տեսականորեն այս իրավիճակի ամենաճիշտ լուծումը կարող է լինել Հայաստանում օտարերկյա գործակալների մասին օրենքի ընդունումը, սակայն Հայաստանում աշխատող թուրք-արևմտյան գործակալներն այնպես են զավթել իշխանությունը, որ գործնականում դա անհնար է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր