Օկուպացված Արցախում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ. Ալիևը մտադիր է մինչև տարևերջ բնակեցնել 20 հազար մարդ          Ողբերգական դեպք Սյունիքում. ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, 4-ամյա աղջնակը մահացել է       Հուլիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 մայիս 2024 13:25

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին տժժում են.Աղջիկների շրջապատում տարածած նկարներս փաստում է՝սրանք վերջացած են

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին տժժում են.Աղջիկների շրջապատում տարածած նկարներս փաստում է՝սրանք վերջացած ենԳլխավոր խնդիրը էս մարդկանց կողմից մարդկանց մոլորեցնելն է եւ ստախոսությունն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը՝ անդրադառնալո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Տավուշում տեղի ունեցած սահմանազատումը ձեռքբերում է, որ ոչ մի միլիմետր հայկական տարածքից չի անցել Ադրբեջանին, որ գազատարը մնում է ՀՀ տարածքում, որ ընդամենը երկու տուն է անցել Ադրբեջանին:

«Երեկ քարտեզներ են հրապարակվել, շատ փորձագետներ են խոսել: Հարցը ի բնե, ի ծնե մոլորեցնող եւ սուտ է: Այստեղ 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիրն է: Նույնիսկ Կիրանցի գյուղացիներն են այդ մասին ասում: Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում պառակտելով իրենց»:

Սրբազանը նկատեց, որ Տավուշում սահմանազատման գործընթացում չկա միջազգային ներգրավվածություն եւ երաշխավոր, հետեւաբար, դա բերելու է նորանոր խնդիրներ:

Անդրադառնալով նրան, որ որոշ շրջանակներ տարածքում են իր լուսանկարը եւ այն գովազդի տակ են դնում, որտեղ ինչ-որ խնջույքի է՝ աղջիկների շրջապատում եւ դրանով իրեն թիրախավորում են, Բագրատ Սրբազանն ասաց. «նշանակում է շատ վերջացած վիճակում են, որ գովազդի տակ են տարածում»:

Նա չէր տեսել, թե ինչ լուսանկար է տարածվել, լրագրողներն էլ ցույց տվեցին Սրբազանին լուսանկարը։

«Սա կա՛մ Հայ բարեգործական ընդհանուր միությունում է, կա՛մ Թեքեյան մշակութային միությունում է, կա՛մ Պոլսահայ միությունում է։ Տեսեք՝ Նոր տարի է, համայնքային միջոցառում է սա, հավանաբար, Նոր տարվա գիշեր է»,- ասաց Սրբազանը։

Դիմելով լուսանկարը տարածողներին՝ Սրբազանն ասաց. «Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում»։

Նա ասաց, որ այդպիսի հարյուր նկար կարող է ցույց տալ. «Նաև՝ տեսանյութեր ցույց տամ։ Ա՛յ մարդ, թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են, թող հարսանիքները ցույց տան, երբ կացարանում երեխեք են վառվում, գնում քավոր են դառնում, դրա մասին թող խոսեն»,- նշեց Բագրատ Սարբազանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր