Տեսանյութ.Ինչ հարցերով են հիմնականում դիմում հոգեբանական թեժ գծին          Տեսանյութ.Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում       Օդի ջերմաստիճանը կնվազի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

18 մայիս 2024 22:21

Գնել Սանոսյան, չգիտեմ ինչ ճանապարհով ես հայտնվել այդ աթոռին, բայց ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»

Գնել Սանոսյան, չգիտեմ ինչ ճանապարհով ես հայտնվել այդ աթոռին, բայց ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»Սուրբ ԱՆնա Եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը դիմելով Կիրանց այցելած տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ասաց․ «Գնել Սանոսյան՝ չգիտեմ ինչ ճանապարհով հայտնվել ես նախարարական աթոռին, բայց այդ ծառայությունը էժան չի նստելու «սիրելիս»։ Դու ուղղակի մի մարդու քմահաճույքն ես կատարում, ով ստախոս է։ Դու լծվել ես այդ ստի իրականացմանը՝ գյուղացիներին գնալու համոզելու, օդից կախցած լուրերով՝ գումարներ առաջարկելով»։

Բագրատ Սրբազանը նաև ասաց, որ այսօր ԶԼՄ-ներով դիմել է համապատասխան մարմիններին՝ գործակալներ համարելու վերաբերյալ 2 շաբաթվա ընթացքում ձեռք բերած նյութերը փոխանցել, եթե իհարկե կա.«Մեզ գործակալներ են համարում։ Այդ պիտակավորումից 2 շաբաթ է անցել, բայց ոչ մի վարույթ չի ընդունվել։ Ապացույցներ չգտնելու դեպքում՝ պահանջում եմ, որ պատասխանատվության ենթարկեն այդ մեղադրանքները առաջադրողներին»,-ասաց Սրբազանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր