10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

23 մայիս 2024 10:47

Կարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն

Կարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացենՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն այդքան մեծ ուշադրություն է գրավել ամբոջ արևմտյան աշխարհում, միայն պատճառ է Վրաստանին՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու պահանջների համար։

«2022 թվականի սկզբից լուրջ շահագրգռվածություն կա Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու հարցում, որը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործանի մեր երկիրը: Այդ հետաքրքրությունը պահպանվում է նաև այսօր», - ասել է Կոբախիձեն Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Նա կարծում է, որ այսօրվա աշխարհում կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որը բացարձակապես չի հետաքրքրվում Վրաստանի ճակատագրով, և նրա միակ շահը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է։

Նույն «Թափանցիկության մասին» օրենքն այսօր ընդունում է Թուրքիան: Օրենքը նույնիսկ ավելի կոշտ է, քան մերը, բայց ոչ ոք ՆԱՏՕ-ի անդամ երկրի մասին մեկնաբանություն չունի, տրամաբանությունը պարզ է, ի տարբերություն Վրաստանի:Տրամաբանությունը պարզ է. Թուրքիային, ի տարբերություն Վրաստանի, չի կարելի ստիպել բացել «երկրորդ ճակատը», - ասել է Կոբախիձեն:

Նա չի հստակեցրել, թե ով է կանգնած «գլոբալ պատերազմի կուսակցության» հետևում, սակայն ընդգծել է, որ այդ ուժերը «առանցքային ազդեցություն ունեն» Եվրամիության և Միացյալ Նահանգների վրա։

Նա ասել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները կարող են զիջել ու հրաժարական տալ, բայց այդ պարագայում իշխանությունը կանցնի այն քաղաքական ուժի ձեռքը, որը կառավարել է մինչև 2012թ.:

«Այս քաղաքական ուժի երաշխավորված արդյունքը կլինի Վրաստանի «ուկրաինացումը», «երկրորդ ճակատի» բացումը շատ կարճ ժամանակում, ուստի մենք դա թույլ չենք տա»,- ասել է Կոբախիձեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր