Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան իրանական հողը, և այն ոչ մի դեպքում չի փոխանցվի որևէ տեղ    

01 հուն 2024 15:16

Հարձակման թիրախում պետք է լինեին հանդիսատեսն ու ոստիկանները.18-ամյա չեչենը կասկածվում է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն ծրագրելու համար

Հարձակման թիրախում պետք է լինեին հանդիսատեսն ու ոստիկանները.18-ամյա չեչենը կասկածվում է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն ծրագրելու համարՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա չեչենի, որը կասկածվում է Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու համար:


Երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ երիտասարդը ծրագրել է Սենտ Էթիեն քաղաքի «Ժոֆրուա Գիշար» մարզադաշտում ֆուտբոլային խաղի ժամանակ ահաբեկչություն իրականացնել «իսլամիստական դրդապատճառներով և նահատակվել»: Հարձակման թիրախում պետք է լինեին հանդիսատեսն ու ոստիկանները։


Նշվում է, որ ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է մայիսի 22-ին, իսկ չորս օր անց նրան մեղադրանք է առաջադրվել որպես հանցավոր ահաբեկչական խմբի ղեկավարի: Նա կալանավորվել է: Ըստ լրատվամիջոցների տեղեկության՝ երիտասարդը ծնողների հետ Ֆրանսիա է ժամանել 2023 թվականին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր