Երկար ժամանակով մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ («Վայք-Եղեգնաձոր» Dպ 300 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հունիսի 25-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Զառիթափ, Ազատեկ, Փոռ, Արին, Ագարակաձոր, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Մալիշկա, Հերհեր բնակավայրերի, «Գլաձոր ՄԳՀ», «Վահգալ», «Մելինե-Էմիլիա», «Թամսար», «Գոգիգաս», «Ս․Ավետյան և ընկերներ», «Վայք գազ», «Ռոբեն ԵԳ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։