Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

12 հուլ 2024 12:26

Տեսանյութ.Ռուսները փրկել են, ստիպել են, որ Ադրբեջանը միջանցք թողնի, Լաչինի միջանցքն էլ ոչ ռուսն է փակել, ոչ էլ ադրբեջանցին

Տեսանյութ.Ռուսները փրկել են, ստիպել են, որ Ադրբեջանը միջանցք թողնի, Լաչինի միջանցքն էլ ոչ ռուսն է փակել, ոչ էլ ադրբեջանցինԼաչինի միջանցքը ռուսները չեն փակել, ադրբեջանցիներն էլ չեն փակել, Լաչինի միջանցքը Նիկոլ Փաշինյանն է փակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Երբ հայտարարեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է, ադրբեջանցիներն էլ ասացին՝ ցավդ տանեմ, ի՞նչ բեռ ունեք, բերեք Աղդամով մտցրեք: Այդտեղ էլ Ղարաբաղը չհամաձայնեց՝ առանց երկար-բարակ կշռադատելու, որ Նիկոլն է իրենց «քցողը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը եկավ, Արցախը հանձնեց Ադրբեջանին, ապա հեռացավ, Բագրատյանն ասաց. «Սուտ է ասում, Արցախն իրենք են հանձնել, որ իբր Ռուսաստանից անկախանան: Ո՞վ հայտարարեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Ռուսաստանը Ղարաբաղ զորք էր բերել, որ ապագայում այդտեղ լիներ մեկ այլ ստատուս: բա եթե ռւոսները հանձնում էին Ղարաբաղը, ինչո՞ւ էին գալիս: Բա չեք կարո՞ւմ գնալ էդ հիմարին ասել՝ պարտվել, պրծել էինք, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին վազեց Պուտինի մոտ, ասաց՝  20 հազար բանակը գերի են վերցնում, շրջափակված էր արդեն: Ռուսները փրկել են, ստիպել են, որ Ադրբեջանը միջանցք թողնի: Եթե այս տարրական ուղեղը հայը չունի… կան թեկուզ մի քանի հազար մարդ, որ ուղեղ ունեն, մնացածն այստեղ ապրելու արժանի չեն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր