Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

14 հուլ 2024 10:14

Տեսանյութ.Մահափnրձ Թրամփի նկատմամբ. 1 մարդ մահացել է, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Տեսանյութ.Մահափnրձ Թրամփի նկատմամբ. 1 մարդ մահացել է, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում ենՄահափորձ է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի դեմ:

Կրակոցը հնչել է Փենսիլվանիայում նրա ելույթի ժամանակ։ 
 
Թրամփը ընդհատել է ելույթը և հեռացել հարթակից։

«Ես լավ եմ». ասել է Թրամփն հանրահավաքում կրակոցներից հետո:

Քաղաքական գործիչն իրեն լավ է զգում և այժմ բուժզննում է անցնում հիվանդանոցում. հաղորդում է NYT-ն։

Հայտնի է, որ մեկ մարդ մահացել է, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնել են ԱՄՆ Գաղտնի ծառայությունից։

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը տեղեկացված է եղել միջադեպի մասին:

Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգությունն իրականացրել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը։

Նա թաքնվել է տանիքում բեմից 100 մետր հեռավորության վրա. հայտնում է New York Post-ը։

Տեսանյութերը և լուսանկարները Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր