Մալխաս Ամոյանը հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին անցավ կիսաեզրափակիչ          Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին       Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած    

16 հուլ 2024 13:51

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնություն հնարավոր է, բայց կլինեն բարդ ընտրություններ և փոխզիջումներ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնություն հնարավոր է, բայց կլինեն բարդ ընտրություններ և փոխզիջումներՀայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն հնարավոր է, բայց դա կողմերից պահանջելու է բարդ ընտրություններ և փոխզիջումներ կատարել։

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։ Այդ համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։

Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմից էլ պահանջելու է բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնությունները և վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Նիլլերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր