Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 հուլ 2024 14:40

Ադրբեջանի լրտես Սարգիս Գալստյանը հաստատել է՝ իրեն պաշտոնի նշանակած Շահրամանյանը տեղյակ է եղել իր լրտես լինելու մասին

Ադրբեջանի լրտես Սարգիս Գալստյանը հաստատել է՝ իրեն պաշտոնի նշանակած Շահրամանյանը տեղյակ է եղել իր լրտես լինելու մասինԴեռևս օրեր առաջ հայտնեցինք, որ ԼՂ  նախագահի պաշտոնում եղած ժամանակ Սամվել Շահրամանյանը Ղարաբաղը հայաթափվելուց հետո Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ քաջատեղյակ լինելով, որ վերջինս զբաղված է լրտեսությամբ ի օգուտ Ադրբեջանի։

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն քննչական մարմիններին տված իր խոստովանական ցուցմունքում լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը հաստատել է, որ իրեն պաշտոնի նշանակած Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել ի օգուտ Ադրբեջանի իր լրտեսության մասին։

Այսպիսով վերահաստատվում են պնդումները, որ Ղարաբաղում Ադրբեջանի լրտեսին տեղյակ լինելով ու գիտակցաբար պաշտոնի նշանակելով, Սամվել Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր