10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

20 հուլ 2024 12:40

Եվրամիությունը չի էլ թաքցնում.Ո՞վ է ասել, որ «Հայաստանն առանց հայերի» գաղափարը միայն ռուսների գլխում է ծնվել. «ՉԻ»

Եվրամիությունը չի էլ թաքցնում.Ո՞վ է ասել, որ «Հայաստանն առանց հայերի» գաղափարը միայն ռուսների գլխում է ծնվել. «ՉԻ» Ուշադրություն դարձրեք՝ Եվրամիությունը չի էլ թաքցնում, որ «Ո՛հ, փշոտ է ճանապարհը վիզաների ազատականացման» ու բավականին երկար է տևելու, ընդ որում՝ առանց երաշխավորված արդյունքի։ Բայց նրանց համար կարևորը հենց ճանապարհն է, և ոչ թե արդյունքը, որովհետև այդ ճանապարհին Հայաստանի առջև բազմաթիվ պահանջներ կդրվեն, իշխանություններն էլ հաճույքով կկատարեն դրանք՝ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին» բացատրելով, որ այդ պահանջները կատարում են, որպեսզի պայմանական Պողոսը կարողանա առանց դեսպանատների դռներն ընկնելու տեսնել Էյֆելը կամ Սագրադա Ֆամիլիան։
 
Իրականում բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են հանգստանալ Բադեն-Բադենում կամ սուրճ խմել Մոնմարտրում, վաղուց արդեն մուլտի-վիզաներ ունեն, իսկ ովքեր ի վիճակի չեն՝ Մոնմարտրի սրճարանների հայտնի կաֆե-կրեմի փոխարեն վայելելու են փախստականների ճամբարներում մեծահոգաբար հրամցվող ֆիլտրած սուրճը, բայց հոգ չէ, որովհետև դա էլ է տեղավորվում Նիկոլ Փաշինյանի գովազդած «երջանիկ ապրելու» կոնցեպտի շրջանակներում։
 
Եվ ընդհանրապես՝ եթե Արևմուտքը նպատակ ունի Հարավային Կովկասը դարձնել «միասնական անվտանգային տարածք», ապա ինչքան քիչ հայ ապրի Հայաստանում՝ այնքան լավ, իսկ եթե ընդհանրապես չապրի՝ ավելի՛ լավ․ չկա Հայաստան՝ չկա պրոբլեմ։
 
Ի վերջո՝ ո՞վ է ասել, որ «Հայաստանն առանց հայերի» գաղափարը միայն ռուսների գլխում է ծնվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր