Պուտինը օրենք է ստորագրվել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար          Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ Սրբազան Հայրերին       Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների    

22 հուլ 2024 14:51

Քամալա Հարիսը ռեկորդային գումար է հավաքել նախընտրական արշավի համար

Քամալա Հարիսը ռեկորդային գումար է հավաքել նախընտրական արշավի համար ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության աջակիցներn ավելի քան 55 միլիոն դոլար են հավաքել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական քարոզարշավի համար այն բանից հետո, երբ Ջո Բայդենը հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին, գրում է Current time-ը։
 
Ըստ ActBlue դրամահավաքի հարթակի՝ Բայդենի հայտարարությունից հետո առաջին հինգ ժամում հանգանակվել է 27,5 մլն դոլար, իսկ մեկ օրից պակաս ժամանակում՝46,7 միլիոն դոլար, որն արդեն ռեկորդ է 2024 թվականի համար: Ինչպես գրում է Politico-ն, միջոցների այս  հոսքն արտացոլում է դեմոկրատների  ոգևորությունը։ Հավաքված գումարը համեմատելի է հարթակի «երբևէ լավագույն օրերի» հետ, բայց դեռևս ցածր է 2020 թվականի ռեկորդից:
 
Այդ ժամանակ ԱՄՆ Գերագույն դատարանի ամենատարեց անդամ Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահից հետո հավաքվել էր 70,6 մլն դոլար։ Հիշեցնենք, որ  նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր  նախագահական մրցապայքարից իր թեկնածությունը հանելու որոշման մասին և Դեմոկրատական ​​կուսակցությանը  առաջարկել Քամալա Հարիսի թեկնածությունը առաջադրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր