Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

22 հուլ 2024 14:26

Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ

https://hayacq.com/uploads/posts/2018-01/1515671998_2-8.jpgՎրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել։

Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 12։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 45.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր