10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

26 հուլ 2024 15:35

Սև ծովի ափին վտանգավոր վիրուս է տարածվում. այն հեշտ ուղղությամբ փոխանցվում է հիվանդից առողջին

Սև ծովի ափին վտանգավոր վիրուս է տարածվում. այն հեշտ ուղղությամբ փոխանցվում է հիվանդից առողջինՎերջին օրերին հարևան երկրների տարբեր լրատվական կայքեր և հեռուստաընկերություններ անդրադառնում են ռոտավիրուսի՝ իրենց շրջանում հայտնաբերված դեպքերին, վիրուսի կանխմանը, կանխարգելիչ միջոցառումներին։ Մասնավորապես՝ նշվում է, որ վերոնշյալ վիրուսը տարածվում է Սև ծովի ափին, և կան հիվանդացությունների բազմաթիվ դեպքեր։

Հայաստանի Հանրապետությունում, սակայն, այս պահի տվյալներով վիրուսի բռնկում նկատելի չէ։

Պարզելու՝ այս վիրուսի համար ինչպիսի «հետաքրքություն է ներկայացնում» Հայաստանի Հանրապետությունը, ինչպիսի քայլեր են ձեռնարկվում նրա տարածումը կանխելու ուղղությամբ, և ովքեր են վիրուսի նկատմամբ թիրախային գոտում, Oragir.News-ը զրուցել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։

«Ռոտավիրուսային վարակը դիարեային, այսինքն՝ փորլուծային հիվանդություն է, որը հարուցվում է ռոտավիրուսներով։ Ռոտավիրուսը երեխաների շրջանում ծանր ուղեկցվող փորլուծային հիվանդությունների հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում և ռոտավիրուսների վարակի սեզոնին հոսպիտալացման հիմնական պատճառն է աղիքային վարակների պատճառագիտության մեջ։

Այս համատեքստում է, որ 2012 թվականից Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ ներդնելու ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները Պատվաստումների ազգային օրացույցում և այդ թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում են պլանային պատվաստումներ ռոտավիրուսային վարակի դեմ։ Առաջին դեղաչափ պլանային պատվաստումը իրականացվում է 6 շաբաթականում, երկրորդ դեղաչափը՝ 12 շաբաթականում։ Ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները բավական արդյունավետ են ռոտավիրուսի ծանր ձևերի կանխարգելման գործընթացում։

Մինչև 2012 թվականը ռոտավիրուսային վարակների սեզոնի ընթացքում, որի սեզոնայնությունը դիտվում է տարվա ցուրտ ամիսներին՝ աշնան վերջից՝ գարնան սկիզբ, մինչև 5 տարեկան հոսպիտալացված հիվանդների 55-60 տոկոսը պայմանավորված է ռոտավիրուսային վարակով, սակայն պատվաստումների ներդրումից հետո հոսպիտալացումների թվի կրտուկ նվազում է դիտվել՝ մոտ 6 անգամ։

Նվազումը հատկապես ակնառու է պատվաստումային տարիքի ենթակա երեխաների շրջանում, թեպետ ընդհանուր պոպուլյացիայում ևս դիտվում է ռոտավիրուսային վարակների հիվանդացության նվազում։ Այս վարակի դեմ պատվաստվելը չի կանխարգելում հիվանդության առաջացումը պատվաստվածի մոտ, այլ կանխարգելում է վարակով պայմանավորված հիվանդության ծանր դեպքերի առաջացումը և կրճատում է հոսպիտալացումը։ Համեմատելով այս վարակով բոլոր տարիքային խմբերում 2022 թվականի հիվանդացության տվյալները 2023-ի հետ՝ ունենք որոշակի նվազում՝ մոտ 1,04 անգամ»։

Հարցին՝ որոնք են վիրուսի առաջացման պատճառները, Գրիգորյանը նշեց, որ վիրուսը ամբողջ աշխարհում է հանդիպում, հպավարանցիկ է, և այն հեշտ ուղղությամբ փոխանցվում է հիվանդից առողջին․

«Հիմնականում վարակվում են երեխաները, թեպետ կարող են վարակվել նաև մեծահասակները։ Վարակված երեխան կեղտոտ ձեռքերի, խաղալիքների, առարկաների միջոցով կարող է շատ մեծ հեշտությամբ տարածել վարակը առողջ մարդուն։ Վարակը տարածվում է նաև կղանքաբերանային մեխանիզմով, ինչպես ցանկացած աղիքային վարակ»։
Մասնագետը, օգտագործելով առիթը, ևս մեկ անգամ կոչ արեց ծնողներին ուշադիր լինել երեխաների անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը, Պատվաստման ազգային օրացույցով նախատեսված պատվաստումների իրականացմանը հետևելը․

«Ինչ վերաբերում է ախտանշաններին, ասեմ, որ դրանք շատ բնորոշ են ցանկացած աղիքային հիվանդությանը՝ ընդհանուր թուլություն, բարձր ջերմություն, փորլուծություն, փսխում։ Այս ախտանշանների դեպքում միանշանակ խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժմամբ, հակաբիոտիկներ չկիրառել, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով, և հակաբիոտիկների կիրառումը արդյունավետ չէ, ընդհակառակը՝ կարող է խորացնել հիվանդությունը։

Հիվանդությունն ախտորոշվում է լաբորատոր հետազոտությամբ՝ կղանքի նմուշներում հայտնաբերելով ռոտավիրուսային վարակի հակածիններ»։

 ORAGIR.NEWS 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր