Տեսանյութ.Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանցի գործարարներ Շահին Շիխլինսկին և Յուսիֆ Խալիլովը          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը    

01 օգոս 2024 13:09

Ջերմաստիճանը կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ջերմաստիճանը կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր