Այ ոչ մի բա՜ն. Եթե ունես տանը հայելի նայիր նրա մեջ բնակվող շակալին          Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը քաղաքական հետապնդում և անձնական վրեժխնդրության դրսևորում են       Մեծ և հզոր Իրանի ժողովուրդն աշխարհին ցույց է տվել, որ Իսրայելի ռեժիմն այլ ընտրություն չունի, քան վազել «հայրիկի» մոտ՝ մեր հրթիռներից չխոցվելու համար    

06 օգոս 2024 10:08

Օգոստոսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը

 երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սովխոզային, Թումանյան, Պանրագործների, Ք.Քրքորյան, Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ (ամբողջությամբ), Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրի թիվ 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների, Ազատաշեն, Ղուկասավան բնակավայրերի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գոլդ Գազ», «Վեսպ Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 10-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր