Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

22 օգոս 2024 09:40

Ովքե՞ր են բյուջեի հաշվին պտտվող պետական տուրիստները. Փաշինյանը գործուղումների որոշումներն է ստորագրել. «Ժողովուրդ»

Ովքե՞ր են բյուջեի հաշվին պտտվող պետական տուրիստները. Փաշինյանը գործուղումների որոշումներն է ստորագրել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի քանի նախարարությունների ներկայացուցիչներ մեկնելու են Շվեյցարիա՝ մասնակցելու սեպտեմբերի 3-6-ը ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական զեկույցի դիտարկման գործընթացին:

Եվ այնքան է կարեւորվել այս միջոցառումը, որ Փաշինյանը որոշել է գրեթե բոլոր նախարարություններից ներկայացուցիչ ուղարկել Ժնեւ:
Եվ այսպես՝ Տաթեւիկ Ստեփանյանը, Մերի Գասպարյանը կգնան պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Կարինե Սուջայանը եւ Սոֆյա Մարգարյանը՝ արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ կրկին պետբյուջեից:
Արմեն Գասպարյանը կգնա առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ Լեւոն Բալյանն ու Սյուզան Ղարդյանը՝ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

ՀՀ երկար անվանում ունեցող՝ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարության ֆինանսավորմամբ, Արթուր Մարտիրոսյանը Ժնեւ կգործուղվի, իսկ Ռուսլան Մարանդյանը կգործուղվի ներքին գործերի նախարարության հաշվին:

Ահա, թե մի զեկույցի դիտարկման համար քանի պաշտոնյա է մեկնում արտերկիր. իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ բյուջեի հաշվին պտտվող պետական տուրիստներ են նրանք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր